Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի ԵՏՀ խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերին

21.06.2023, 14:14
Նիստերը կանցկացվեն հունիսի 22–24–ը։
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի ԵՏՀ խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստերին
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության պատվիրակությունը, փոխվարչապտ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որոնք կանցկացվեն Մոսկվայում։

Այս մասին նշվում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Հայկական պատվիրակության մասնակիցների կազմը հաստատվել է վարչապետի կողմից։
Նիստերը կանցկացվեն հունիսի 22–24–ը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին կներկայացնի հաշվետվություն գործուղման արդյունքների մասին:–0–