Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար․ փոխվարչապետ

04.06.2024, 11:27
Գրիգորյանի խոսքով, պարենային անվտանգության խնդիրը ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից է
Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար․ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման բոլոր ուղղությունները կյանքի կոչելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մինսկում կայացած «ԵԱՏՄ պարենային անվտանգություն» լիագումար նիստում։

«ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ուզում եմ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահոովման հիմնական ուղղությունների իրականացման համար»,- ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գրիգորյանի խոսքով, պարենային անվտանգության խնդիրը ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից է։