Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ առևտրային բանկերի ռեեստրին

16.06.2023, 20:37
Հայաստանի կառավարությունը ուրբաթ կայացած նիստում հավանություն է տվել պետական գնումներ իրականացնելիս բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի ստորագրման նախագծին
Հայաստանը կմիանա ԵԱՏՄ առևտրային բանկերի ռեեստրին
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը ուրբաթ կայացած նիստում հավանություն է տվել պետական գնումներ իրականացնելիս բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի ստորագրման նախագծին։

Համաձայնագրով սահմանվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրվող բանկային երաշխիքները փոխադարձաբար ճանաչվում են միության անդամ երկրների կողմից պետական գնումների իրականացման ընթացքում։

Միաժամանակ, համաձայնագիրը նախատեսում է առևտրային բանկերի ռեեստրի ստեղծում, որտեղ կներառվեն փաստաթղթում սահմանված չափանիշներին համապատասխանող բանկերը։-0-