Рейтинг@Mail.ru
USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. ապրիլի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

ԵԱԶԲ․ Հայաստանի արտաքին առևտրի դեֆիցիտը 2025թ․–ին աճել է՝ մինչև 4,6 մլրդ դոլար

18.03.2026, 17:09
ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ Հայաստանի արտահանումը 2025 թվականին կրճատվել է 36,1%-ով, իսկ ներմուծումը՝ 23,6%-ով՝ 2024 թվականին թանկարժեք մետաղների և ոսկյա իրերի արտադրության և արտահանման բարձր ցուցանիշներից հետո
ԵԱԶԲ․ Հայաստանի արտաքին առևտրի դեֆիցիտը 2025թ․–ին աճել է՝ մինչև 4,6 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին առևտրի դեֆիցիտը 2025 թվականին աճել է՝ մինչև 4,6 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 3,9 մլրդ դոլարի դիմաց, ասվում է Եվրասիական զարգացման բանկի մարտյան տեսության մեջ:

ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ Հայաստանի արտահանումը 2025 թվականին կրճատվել է 36,1%-ով, իսկ ներմուծումը՝ 23,6%-ով՝ 2024 թվականին թանկարժեք մետաղների և ոսկյա իրերի արտադրության և արտահանման բարձր ցուցանիշներից հետո: Ընդ որում, առանց այս գործոնի հաշվառման, դինամիկան մնացել է դրական. արտահանումն աճել է 7,7%-ով, ներմուծումը՝ 10,9%-ով:

2026 թվականի հունվարին արժեքային ծավալների անկումը դանդաղել է. արտահանումը կրճատվել է 13,5%-ով, ներմուծումը՝ 11,2%-ով: Առանց թանկարժեք մետաղների առևտրի գործոնի ազդեցության՝ արտահանումը նվազել է 1,5%-ով, մինչդեռ ներմուծումն աճել է 1,1%-ով:

Ըստ տեսության՝ 2026 թվականի հունվարին արտահանումը կազմել է 463,9 մլն դոլար, ներմուծումը՝ 811,8 մլն դոլար, իսկ արտաքին առևտրի բացասական սալդոն՝ 347,9 մլն դոլար: