ԶԼՄ. ԱՄՆ իշխանությունները կարող են General Motors–ին մեղադրել խարդախության մեջ
10.06.2015,
11:53
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարող է ամերիկյան General Motors կորպորացիային խարդախության մեջ մեղադրանքներ ներակայացնել` նրա աշխատակցիների կողմից ավտոմեքենաների հրավառելիքի համակարգի թերության մասին տեղեկատվությունը թաքցնելու հետ կապված։ Այդ մասին ասվում է երեքշաբթի Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարող է ամերիկյան General Motors կորպորացիային խարդախության մեջ մեղադրանքներ ներակայացնել` նրա աշխատակցիների կողմից ավտոմեքենաների հրավառելիքի համակարգի թերության մասին տեղեկատվությունը թաքցնելու հետ կապված։ Այդ մասին ասվում է երեքշաբթի Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Թերթի տեղեկությունների համաձայն, Նյու Յորքում դատախազությունը «կենտրոնացրել է ուշադրությունն այդ մեղադրանքների վրա այն բանից հետո, երբ հանգել է եզրակացության, որ General Motors–ը մոլորեցնող հայտարարություններ է կատարել և թաքցրել թերության մասին տեղեկատվությունը»։ Ինչպես նշվում է, արդարադատության նախարարությունը նախատեսում է պայմանավորվածության հասնել ընկերության ներկայացուցիչների հետ մինչև ամռան վերջ կամ աշնան սկիզբ։ Թերթի տվյալներով` դատախազությունը չի բացառում ավտոհսկային այլ հանցավոր գործողություններում մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունը։ Դեռ չի հրապարակվում, թե հատկապես ինչ գործողությունների մասին է խոսքը։
Մայիսի վերջին New York Times թերթը հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները մերկացրել են General Motors–ի հանցավոր գործողությունները` կապված նրա մեքենաների հրավառելիքի համակարգում անսարքությունների մասին տվյալները թաքցնելու հետ։ Ինչպես նշել է այդ ժամանակ հրատարակությունը, ընկերությանը սպառնում է ռեկորդային տուգանք, որի չափը կարող է զգալիորեն գերազանցել 1,2 մլրդ դոլարը։ Նախորդ տարի նման գումար է վճարել ճապոնական Toyota Motor–ը արդարադատության նախարարության հետ համաձայնությամբ` ամերիկյան սպառողներից ավտոմեքենաների անկառավարելի արագացմանը հանգեցնող թերությունների մասին տեղեկատվությունը թաքցնելու համար։
Անցած տարի General Motors–ը ողջ աշխարհում ետ է կանչել շուրջ 30 մլն ավտոմեքենաներ` նշված անսարքության պատճառով, որի մասին, ինչպես պարզվել է, ընկերության աշխատողներին հայտնի է եղել դեռ 2001թ.–ին։ Խափանումը հանգեցրել է շարժման ժամանակ շարժիչի անկառավարելի անջատմանը, ինչն առաջացրել է խախտում արգելակման համակարգում և անվտանգության սարքերի անջատում։-0-