Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

08.06.2012, 17:54
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին», որ հունիսի 8-ին ժամը 16:00-ից ժամանակավորապես դադարեցնելու է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին», որ հունիսի 8-ին ժամը 16:00-ից ժամանակավորապես դադարեցնելու է Հայաստան բնական գազի մատակարարումը:

Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Ղազախ -Սագուրամո 1000 մմ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից, գազամատակարարման վերականգնման մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:

Հայաստանի գազատրանսպորտային գլխավոր տարրերից մեկը, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը, Աբովյանի գազապահեստարանն է: Դրա գործառույթն է բնակչության համար հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումը, մատակարարումների սեզոնային և բարձրակետային տատանումների վերահսկողությունը, ինչպես նաև բնական գազի ռազմավարական պաշարի ստեղծումը:

ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն  Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս։ Հայաստանի կառավարության մասնաբաժինը կազմում է 20 տոկոս։-0-