Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Եվրախորհրդարանը հաստատեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը

09.10.2013, 18:13
Եվրախորհրդարանը չորեքշաբթի հաստատեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը, տեղեկացվում է Եվրախորհրդարանի կայքում։
Եվրախորհրդարանը հաստատեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդարանը չորեքշաբթի հաստատեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը, տեղեկացվում է Եվրախորհրդարանի կայքում։

«Չորեքշաբթի Եվրախորհդարանի կողմից հաստատված Համաձայնագրի շնորհիվ, ՀՀ քաղաքացիները քիչ դժվարություններ կունենան ԵՄ երկրներ ուղևորվելիս և կարճաժամկետ այցերի ժամանակ», –ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրախորհրդարանը նաև «կանաչ լույս» տվեց ԵՄ–ի և Հայաստանի միջև հետընդունման մասին համաձայնագրին։

«Վիզային ռեժիմի պարզեցումը կարող է նոր ազդակ հաղորդել քաղաքացիների շարժունակությանը, ինչն էական դեր է խաղում մարդկանց կապերի հաստատման հարցում»,– նշել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էդիթ Բաուերը։

Համաձայնագիրը մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի պարզեցում է նախատեսում այն անձանց համար, ովքեր կբնակվեն ԵՄ տարածքում ոչ շատ, քան 90 օր` 180 օրվա ընթացքում ։

Նոր կանոնները կարագացնեն մուտքի արտոնագրերի հանձնման ընթացակարգը (որոշումը կընդունվի տասը օրվա ընթացքում, արտակարգ դեպքերում մինչև երկու օր և ավելի պակաս ժամանակահատվածում)։ Մուտքի արտոնագրերն ավելի էժան կլինեն (նախկին 60 եվրոյի փոխարեն վճարը կկազմի 35 եվրո), կկրճատվի դեսպանատներ ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը (փաստաթղթերի ցուցակը կկրճատվի մտերիմ հարազատների, պաշտոնական պատվիրակությունների անդամների, ուսանողների, գործարարների, լրագրողների, գիտնականների համար և այլն)։  

Դյուրացվել է նաև բազմակի այցելության համար նախատեսված մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը։ «ՀՀ քաղաքացիները, ովքեր դիվանագիտական անձնագրեր ունեն, ազատված են կարճաժամկետ ժամանման համար մուտքի արտոնագրեր ստանալու անհրաժեշտությունից»,– նշվում է  հաղորդագրության մեջ։

Վրաստանից հետո Հայաստանը տարածաշրջանում երկրորդ երկիրն է, որ ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիր է կնքում։ Այդ հարցի շուրջ Ադրբեջանի բանակցությունները դեռ շարունակվում են։ Ընթացիկ տարվա հունվարի 1–ից Հայաստանը չեղյալ հայտարարեց ԵՄ քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Մուտքի արտոնագրերի հանձնման ընթացակարգի պարզեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012թ.–ի դեկտեմբերին։ Հայաստանի և Եվրամիության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը կնքվել է 2013թ.–ի ապրիլին։ –0–