Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Երևանում երթուղային տաքսիներով երթևեկության արժեքը կբարձրանա` մինչև 150 դրամ

18.07.2013, 14:05
Երևանում երթուղային տաքսիներով երթևեկության արժեքը կբարձրանա և կկազմի 150 դրամ` գործող 100 դրամ սակագնի փոխարեն, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Երևանում երթուղային տաքսիներով երթևեկության արժեքը կբարձրանա` մինչև 150 դրամ
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում երթուղային տաքսիներով երթևեկության արժեքը կբարձրանա և կկազմի 150 դրամ` գործող 100 դրամ սակագնի փոխարեն, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Ըստ նրա` միջքաղաքային տրանսպորտի ուղևորության արժեքի բարձրացման վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։

Գազով աշխատող երթուղային տաքսիների երթևեկության գնի բարձրացումը կապված է այն բանի հետ, որ Հայաստանում հուլիսի 7–ից գործում են բնական գազի նոր սակագներ, որոնք սահմանվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)` նախկին 132 հազար դրամի փոխարեն։

Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել էին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետարանում հայտեր էին ստացվել տվյալ ոլորտի մի քանի տնտեսվարող սուբյեկտների կողմից հասարակական տրանսպորտի երթևեկության գները բարձրացնելու վերաբերյալ, նրանք առաջարկել են սակագինը բարձրացնել` դարձնելով 200 դրամ (41 – 410,30 դրամ է). -0-