Երևանի բնակֆոնդի 35 վերելակների վիճակն անբավարար է. ՀՀ տեխանվտանգության ազգային կենտրոն
20.06.2013,
14:11
Երևանի բնակելի շենքերի` 2013թ.–ին տեխզննում անցած 35 վերելակների վիճակը գնահատվում է որպես անբավարար, ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի բնակելի շենքերի` 2013թ.–ին տեխզննում անցած 35 վերելակների վիճակը գնահատվում է որպես անբավարար, ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը։
«Տեխզննման ընթացքում 35 մայրաքաղաքային վերելակները բացասական եզրակացություն են ստացել, և դրանց շահագործումը դադարեցվել է»,– ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա` մայրաքաղաքի բնակելի շենքերի 4141 վերելակներից դրական եզրակացություն է ստացել ընդամենը 1034–ը։ Միաժամանակ նա պարզաբանեց, որ վերելակային տնտեսության տեխզննման գործընթացը շարունակվում է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Այդ կապակցությամբ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ վերելակները պարտադիր ամենամյա ստուգում են անցնում, իսկ տնտեսական սուբյեկտներին առաջարկվում է բացահայտված տեխնիկական թերությունների վերացման ծրագիր անցկացնել։ Դրանից հետո Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի մասնագետները կրկնակի տեխզննում են անցկացնում և վերջնական եզրակացություն են կայացնում։
Այսօրվա դրությամբ Հայաստանում բնակելի տներում գրանցված է 4348 վերելակ, որից 1864-ւ` վարչական շենքերում։ –0–