Եկամտահարկի նոր մոդելը ՀՀ–ում կծառայի ստվերային տնտեսության կրճատմանը, սակայն շարքային քաղաքացիների հաշվին. փորձագետ
19.09.2012,
18:19
Եկամտահարկի նոր ձևը Հայաստանում կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատմանը, հիմնականում, շարքային քաղաքացիների հաշվին, կարծում է Հայաստանի Հայրենական ապրանք արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եկամտահարկի նոր ձևը Հայաստանում կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատմանը, հիմնականում, շարքային քաղաքացիների հաշվին, կարծում է Հայաստանի Հայրենական ապրանք արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը։
Ավելի վաղ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել էր, որ այժմ 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում գործատուն 19 հազար դրամ է վճարում որպես սոցվճար, իսկ աշխատողի աշխատավարձից հանվում է 3 հազար դրամի սոցվճար և 6450 դրամ եկամտահարկ։ Այդպիսով, աշխատավարձից պահվում է ընդամենը 9 450 դրամ և փաստացի եկամուտը կազմում է 90 550 դրամ։ Նոր օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո, այդ բոլոր բաղադրիչները միավորվում են միասնական եկամտահարկում և պահվում աշխատավարձից, որը, համապատասխանաբար, բարձրանում է 19 հազարով և լրացուցիչ 775 դրամով։
«Այս օրենքն օրակարգից չի հանում ստվերային տնտեսության հարցը։ Ստվերային տնտեսության կրճատումն ըստ էության կկատարվի շարքային քաղաքացիների հաշվին և կազդի նրանց վրա»,– չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Սաֆարյանը։
Նա այս կապակցությամբ պարզաբանեց, որ այսուհետ գործատուները շահագրգռված չեն լինի թաքցնել իրենց աշխատակիցների իրական եկամուտները, քանի որ սոցվճարները կիրականացնեն արդեն նրանք։
Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է մշակի հատուկ մեխանիզմներ, որոնք կապահովեն գործատուների կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձերի իրական բարձրացում։
Փորձագետը միաժամանակ կարծիք հայտնեց, որ նոր օրենքը որևէ կերպ չի անդրադառնա խոշոր գործատուների վրա, որոնք «ինչպես չէին վճարում հարկեր, այնպես էլ չեն վճարելու»։
Սաֆարյանն ավելացրեց, որ եկամտահարկի նոր մոդելի սահմանումն ուղղակի հարկերի ավելացման խնդիր է դնում երկրի ընդհանուր հարկային զամբյուղում։
«Բնականաբար, այդ մասնաբաժնի բարձրացման նպատակով պետք էր գնալ ոչ թե այս ուղով, այլ նոր աշխատատեղեր ստեղծել, աշխատավարձ բարձրացնել` ավելացնելով եկամտահարկի գծով մուտքերը»,– ասաց նա։
Փորձագետի կարծիքով, դրանք պարզապես կոսմետիկ քայլեր են, որոնք ընդամենը ցուցադրում են եկամտահարկի մասնաբաժնի ավելացում, բայց չեն խթանում տնտեսության զարգացումը։ -0-