ԵՀ–ն Իսպանիային, Ֆրանսիային և Պորտուգալիային ճգնաժամը հաղթահարելու ժամանակ է տվել
30.05.2013,
12:28
Եվրահանձնաժողովն Իսպանիային և Ֆրանսիային երկու լրացուցիչ տարի, իսկ Պորտուգալիային մեկ տարի է տվել բյուջետային պակասուրդը կարգավորելու համար։ Բյուջետային կոնսոլիդացման (որը նախատեսում է բյուջետային պակասուրդի կրճատում ՀՆԱ 3 տոկոսից ցածր) նպատակային ցուցանիշներին հասնելու ծրագրի հետաձգում է տրամադրվել նաև Լեհաստանին, Նիդեռլանդներին և Սլովենիային։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովն Իսպանիային և Ֆրանսիային երկու լրացուցիչ տարի, իսկ Պորտուգալիային մեկ տարի է տվել բյուջետային պակասուրդը կարգավորելու համար։ Բյուջետային կոնսոլիդացման (որը նախատեսում է բյուջետային պակասուրդի կրճատում ՀՆԱ 3 տոկոսից ցածր) նպատակային ցուցանիշներին հասնելու ծրագրի հետաձգում է տրամադրվել նաև Լեհաստանին, Նիդեռլանդներին և Սլովենիային։
Միաժամանակ, Իտալիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան և Ռումինիան կարողացել են նվազեցնել բյուջետային պակասուրդը մինչև համաձայնեցված մակարդակների` ամբողջովին կատարելով ծրագիրը, և այդ պատճառով դուրս են գալիս ԵՀ–ի բյուջետային մոնիթորինգի պարտադիր ծրագրից, հաղորդում է rbc.ru։
Բացի այդ, Եվրահանձնաժողովը մի շարք ցուցումներ է տվել եվրագոտու երկրների կառավարություններին։ Ընդհանուր առմամբ, դրանք կայանում են նրանում, որ պետություններին պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն աշխատանքի և ծառայությունների շուկայի վերաֆինանսավորման վրա, ինչի կապակցությամբ նրանք կկարողանան ավելի քիչ ուշադրություն դարձնել պետծախսերի կրճատման ծրագրին։ Այդպիսով, ԵՀ–ն տնտեսման կոշտ միջոցներից ուշադրությունը տեղափոխել է տնտեսական աճի խթանման ծրագրի վրա` հետագա ռեցեսիայի և գործազրկության բարձր մակարդակի պահպանման ռիսկի ֆոնին` ներդրողների վստահության պակասի դեպքում։
Այսպես, Ֆրանսիայում գործազրկությունը գերազանցում է 10 տոկոսը և աճելու է, Իսպանիայում այն կազմում է 27 տոկոս` երիտասարդության շրջանում դրա բարձր ցուցանիշի դեպքում։ Այդ մակարդակի գործազրկությունը և աշխատաշուկայում նման իրավիճակում կարող է չափազանց ծանր սոցիալական հետևանքներ ունենալ, ավելացրել են ԵՀ–ում։
Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը (ՏՀԶԿ) իր զեկույցում հայտնել է, որ եվրագոտու դրությունն առաջվա պես լարված է` արժութային հատվածի ռեցեսիան կնկատվի նաև այս տարի։ 2013 թվականին եվրագոտու երկրների տնտեսությունը կկրճատվի 0.6 տոկոսով և միայն 2014 թվականին կվերադառնա 1.1 տոկոսանոց աճի, նշել են ԵՀԶԿ փորձագետները։ Այդ կանխատեսումները նկատելիորեն չեն համընկնում կազմակերպության` եվրագոտու տնտեսության կրճատման մակարդակի կանխատեսումների հետ` 0.1 տոկոս 2013 թվականին և դրա աճը 1.3 տոկոսով 2014 թվականին։
Քանի որ պարտքերի լծի տակ գտնվող պետությունները չեն կարող թույլ տալ իրենց տնտեսական աճը խթանել պետծախսերի ավելացման հաշվին, ապա նրանք պետք է վերափոխեն տնտեսական աճի մոդելը և վերացնեն աշխատաշուկայի, կենսաթոշակային համակարգի և պետծառայությունների գործողության անարդյունավետությունը։
Ապրիլի սկզբում ասվում էր, որ Եվրահանձնաժողովը բանակցություններ չի վարում Իսպանիայի հետ բյուջետային պակասուրդի կրճատման ծրագրի ժամկետների տեղափոխման վերաբերյալ։ Այդպես նա մեկնաբանեց ավելի վաղ հայտնված տեղեկությունն այն մասին, որ Իսպանիան փորձում է հետաձգել ֆիսկալային կոնսոլիդացման նպատակային ցուցանիշներին հասնելու վերջնաժամկետը։
Նշենք նաև, որ մարտի վերջին Իսպանիան վերանայել է 2012 թվականի բյուջեի պակասուրդի տվյալները դեպի բարձրացում։ Իսպանիայի բյուջեի պակասուրդը 2012 թվականի արդյունքներով կազմել է երկրի ՀՆԱ–ի 6.98 տոկոսը։ Ցուցանիշը վերանայվել է դեպի բարձրացում ՀՆԱ–ի 6.8 տոկոսից։ Այն հաշվի չի առնում երկրի բանկային հատվածի վերակապիտալացման արժեքը (ՀՆԱ–ի ավելի քան 3 տոկոսը)։
Իսպանիան վերջին մի քանի տարիներին խախտում է եվրոպական բյուջետային կողմնորոշիչները, նրանից հետո, երբ 2009 թվականին երկրի բյուջետային պակասուրդը հասավ ՀՆԱ–ի 11.2 տոկոսի։ Անցյալ տարի Իսպանիան դիտվում էր որպես Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսական օգնության ստանալու գլխավոր թեկնածուներից մեկը։
Ֆրանսիայի դրությունը նույնպես լավատեսություն չի ներշնչում։ Հենց Ֆրանսիայի բացասական տնտեսական կանխատեսմամբ և եվրագոտու համար ընդհանուր ռեցեսիայով է ԵՀ–ն հիմնավորում երկրին երկու տարի լրացուցիչ ժամանակ տալու իր որոշումը` բյուջեի պակասուրդը ՀՆԱ–ի 3 տոկոսից իջեցնելու համար։
2012 թվականի արդյունքներով, Ֆրանսիան կարողացել է հասնել բյուջեի պակասուրդի կրճատման ծրագրված ցուցանիշներին։ Պետության բյուջեի պակասուրդն անցած տարի կազմել է ՀՆԱ–ի 4.8 տոկոսը` իշխանությունների նպատակային 4.5 տոկոսանոց նպատակային ցուցանիշի դիմաց։
Միաժամանակ Գերմանիայի և Եվրոպայի կենտրոնական բանկի ներկայացուցիչները նախօրեին դեմ են հանդես եկել Եվրահանձնաժողովի` տնտեսական ճգնաժամ վերապրող ԵՄ երկրների բյուջետային պարտավորությունները մեղմելու նախաձեռնությանը։ ԵՀ–ն ցանկանում է թույլ տալ ճգնաժամից տուժած երկրներին հետագայում հանել պետական ներդրումների որոշակի բաժնեմաս բյուջետային պակասուրդից։ ՆՄան թուլացումը կօգնի ճգնաժամային տնտեսություններին հասնել պետական պարտքի նվազմանը միջնաժամկետ հեռանկարում։
Բունդեսթագի Քրիստոնեական դեմոկրատական միություն/Քրիստոնեական սոցիալական միություն դաշինքի խմբակցության ներկայացուցիչ Նորբերտ Բարտլեն հայտարարել է, որ այդ պետություններին անհրաժեշտ են կոշտ բյուջետային կարգուկանոն, պակասուրդի հետևողական կրճատում և կայունության ու աճի եվրոպական պակտի կանոնների խիստ պահպանում` կորցրած վստահությունը վերադարձնելու համար։
ԵԿԲ տնօրենների խորհրդի անդամ Յորգ Ասմուսենը փորձել է հետ պահել պարտքային տնտեսություն ունեցող երկրների կայունացնող պակտի կանոնների մեղմացումից։ Չի կարելի չեղյալ հայտարարել պարտքային ամրագրված պարտավորությունները և տարբերություն դնել «լավ» ու «վատ» պարտքերի միջև, նշել է նա։ «Պետական պարտքերի ֆինանսավորումն անկախ դրանց ծագումից պետք է իրականացվի ֆինանսական շուկաներում»,– ընդգծել է բանկիրը։ -0-