Խաղողի մթերումը 2014թ.–ին ավելացել է 10%–ով` մինչև 183 990 տոննա. Գինեգործների միության ղեկավար
17.11.2014,
19:00
2014 թվականին Հայաստանում մթերվել է 183 990 տոննա խաղող, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, հայտնեց Հայաստանի գինեգործների միության Ավագ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2014 թվականին Հայաստանում մթերվել է 183 990 տոննա խաղող, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, հայտնեց Հայաստանի գինեգործների միության Ավագ Հարությունյանը։
«Այս տարի, ինչպես և սպասում էինք, խաղողի մթերումներն ավելացել են 10 տոկոսով և կազմել են 183 990 տոննա 2013 թվականի 167 185 տոննայի դիմաց»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։
Հարությունյանի խոսքով` 1 կգ խաղողի միջին գինն ավելացել է 5 տոկոսով նախորդ տարվա համեմատ և կազմել է 152 դրամ։
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով` 2014 թվականի նոյեմբերի 7–ի դրությամբ խաղողի վերամշակման մոտ 50 ընկերություններ գնել են 28 մլրդ դրամի խաղող։ ($1 – 415,7 դրամ)։ -0-