Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը

27.04.2020, 20:10

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։ 

Համաձայն պայմանավորվածության՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված երթուղու և տարանցման ժամկետի խախտումները բացառելու ուղղությամբ: 

«Ելնելով վրացական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից՝ հայտնում ենք, որ Վրաստանի տարածք մուտք գործելու համար փոքր տարողությամբ բեռնատարներով ապրանքներ տեղափոխող անձինք պետք է անհրաժեշտ տվյալներ ներկայացնեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ (+995) 322-95-17-23 և բջջային՝ (+995) 557-56-13-24 (WhatsApp, Viber)»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-