Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Վրաստանից Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես դադարեցվել են նորոգման աշխատանքների պատճառով

08.08.2013, 13:30
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ օգոստոսի 8-ին ժամը 09:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնում է, հայտնում է «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունը:
Վրաստանից Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես դադարեցվել են նորոգման աշխատանքների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ օգոստոսի 8-ին ժամը 09:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնում է, հայտնում է «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, վրացական ընկերությունը նախատեսում է օգոստոսի 8-ին և 9-ին իրականացնել վերանորոգման աշխատանքներ «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին, դրա բաժնետերերն են` «Գազպրոմ» ԲԲԸ–ն և Հայաստանի կառավարությունը։ -0-