Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում հունվար–հունիսին ոսկերչական իրերի արտադրության ծավալը 5.7 մլրդ դրամ է կազմել

06.08.2014, 13:53
Հայաստանում 2014թ.–ի հունվար–հունիսին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 5 718,6 մլրդ դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 41.3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում հունվար–հունիսին ոսկերչական իրերի արտադրության ծավալը 5.7 մլրդ դրամ է կազմել
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014թ.–ի հունվար–հունիսին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 5 718,6 մլրդ դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 41.3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ նշված ժամանակահատվածում արտադրվել է 621.2 կգ ոսկերչական իր` նախորդ տարվա հունվար–հունիսին արտադրված 590 կգ–ի դիմաց (5.3 տոկոս աճ)։

Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում ադամանդի արտադրության ծավալը կազմել է 32 148 կարատ` նվազելով 32.4 տոկոսով։

Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն այս տարվա հունվար–հունիսին կազմել է մոտ 111.6 մլն դոլար (24.7 տոկոսի աճ), իսկ  ապրանքների այս տեսակների ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 157.5 մլն դոլար (23 տոկոսի աճ)։ ($1 –ը` 408,43 դրամ) —0–