Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Որոտան ՀԷԿ կասկադի նոր սեփականատերը Հայաստանում գործունեության արտոնագիր է ստացել

09.06.2015, 16:03
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 14-ի նիստում կքննարկի Contour Global Hydro Cascade ընկերությանը արտոնագիր հատկացնելու հարցը` էլեկտրաէներգիայի ստացման համար Սպանդարյանի, Շամբի և Տաթևի հիդրոէլեկտրակայաններում, որոնք մտնում են Որոտանի ՀԷԿ կասկադի կազմի մեջ, 25 տարի ժամկետով, գրված է ՀԾԿՀ կայքում։
Որոտան ՀԷԿ կասկադի նոր սեփականատերը Հայաստանում գործունեության արտոնագիր է ստացել
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 14-ի նիստում կքննարկի Contour Global Hydro Cascade ընկերությանը արտոնագիր հատկացնելու հարցը` էլեկտրաէներգիայի ստացման համար Սպանդարյանի, Շամբի և Տաթևի հիդրոէլեկտրակայաններում, որոնք մտնում են Որոտանի ՀԷԿ կասկադի կազմի մեջ, 25 տարի ժամկետով, գրված է ՀԾԿՀ կայքում։

Մեկ այլ որոշմամբ` հանձնաժողովը նաև ծրագրում է հաստատել էլեկտրաէներգիայի ստացման Contour Global Hydro Cascade–ի արտոնագրի պայմանները

Նախօրեին կառավարությունում ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը, այն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև:

180 մլն դոլարի գործարքը դարձել է եվրոպական տարածաշրջանում Contour Global Hydro Cascade–ի ամենախոշոր օպերացիան և ՀՀ–ում ԱՄՆ–ի կատարած ամենամեծ ներդրումը։

Համալիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որոնք պետք է իրականացնի նոր գնորդը։ Միաժամանակ չի բացառվում, որ կառավարությունը կաջակցի ընկերությանը միջազգային վարկերի ներգրավման հարցում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր աճի տեսքով սպառողների վրա ծանրաբեռնվածության կրճատման համար։

Որոտան կասկադ հիդրոէլեկտրակայանների համալիրը գտնվում է Հայաստանի հարավում և ունի համակարգակազմավորող նշանակություն երկրի էներգետիկայի համար։

Կասկադի գումարային սահմանված հզորությունը կազմում է 404,2 մՎտ, իսկ միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1,16 մլրդ կՎտ/ժ։

Կասկադը բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից` «Սպանդարյանի» (սահմանված հզորությունը` 76 մՎտ), «Շամբի» (171 մՎտ) և «Տաթևի» (157.2 մՎտ)։ -0-