Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

USAID-ն ավելի քան 466 մլն դրամ կհատկացնի Հայաստանում ժողովրդագրական ուսումնասիրություններ անցկացնելու համար

30.07.2015, 20:48
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանի Վիճակագրության ազգային ծառայությանը կտրամադրի ավելի քան 466 մլն դրամ` «2015թ. Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերի ուսումնասիրություն» ծրագրի իրագործման համար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը հինգշաբթի կայացած նիստի արդյունքում։
USAID-ն ավելի քան 466 մլն դրամ կհատկացնի Հայաստանում ժողովրդագրական ուսումնասիրություններ անցկացնելու համար
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 30. /ԱՌԿԱ/. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանի Վիճակագրության ազգային ծառայությանը կտրամադրի ավելի քան 466 մլն դրամ` «2015թ. Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերի ուսումնասիրություն» ծրագրի իրագործման համար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը հինգշաբթի կայացած նիստի արդյունքում։

Նիստի ընթացքում կառավարությունը որոշում է ընդունել վիճակագրական ծառայության արտաբյուջետային ծախսերի նախահաշվարկը հաստատելու մասին, որի համաձայն նշված հետազոտությունը կանցկացվի երկու տարվա ընթացքում` մինչև 2017թ.–ի հունիսի 14–ը։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի մշտական բնակչությունը 2015թ կազմել է 3 006,8 հազար մարդ (1 դոլարը` 478,81 դրամ)։-0-