Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ․ Փաուեր

11.04.2024, 15:20
Միջոցները կուղղվեն Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, արտահանման և ներմուծման ոլորտում նրա կարողությունների ամրապնդմանը
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ․ Փաուեր

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ USAID-ը պատրաստվում է հավելյալ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։

Նրա խոսքով, միջոցները կուղղվեն Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, արտահանման և ներմուծման ոլորտում նրա կարողությունների ամրապնդմանը։

Փաուերը հիշեցրել է, որ 2022 թվականից ի վեր Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները կրկնապատկվել են։

«Խոսքը կանանց և երիտասարդների վերապատրաստման մասին է՝ նրանց ավելի մրցունակ դարձնելու համար, Հայաստանի կառավարության հետ աշխատանքի մասին՝ նոր կարգավորումներ ընդունելու համար, որոնք կբարելավեն ներդրումային միջավայրը և կընդլայնեն արտահանման ու ներմուծման ծավալները: Վերջին տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև աճել է 17%-ով»,- ասում է Փաուերը X-ում հրապարակված տեսանյութում։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 670 065,7 հազար դոլար, աճը՝ 45,1 տոկոս: