Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Տրանսպորտի նախարարությունը 1 տրլն ռուբլի կծախսի Բայկալ–Ամուրյան մայրուղու վերակառուցման համար

31.10.2012, 13:26
Տրանսպորտի նախարարությունը պատրաստ է գրեթե 1 տրլն ռուբլի հատկացնել Բայկալ–Ամուրյան մայրուղու (ԲԱՄ) վերակառուցման համար։ Ֆինանսավորման համար խնդրել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, չորեքշաբթի գրում է «Իզվեստիան»։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տրանսպորտի նախարարությունը պատրաստ է գրեթե 1 տրլն ռուբլի հատկացնել Բայկալ–Ամուրյան մայրուղու (ԲԱՄ) վերակառուցման համար։ Ֆինանսավորման համար խնդրել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, չորեքշաբթի գրում է «Իզվեստիան»։

Պարբերականը պարզաբանում է, որ Հեռավոր Արևելքի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթ նախագծերի ցանկում ԲԱՄ–ի վերակառուցման միացման ուղղությամբ համապատասխան առաջարկներն արդեն ուղարկվել են կառավարություն։ Նախագիծը նախատեսում է 2012թ.–ին ԲԱՄ–ի թողունակության ավելացում` տարեկան ներկա 20 մլն–ից մինչև 50 մլն տոննա բեռ, հաղորդում է rbc.ru–ն։

Ինչպես հիշեցնում է պարբերականը, այս տարվա մայիսին նախագահ Վլադիմիր Պուտինը մասնաճյուղային գերատեսչություններին հանձնարարեց ներկայացնել Հեռավոր Արևելքի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման առաջարկները։

«Ստացած հանձնարարությունները կատարելով՝ Տրանսպորտի նախարարությունը կառավարություն ուղարկեց մինչև 2020թ.–ը ավելի քան 1 տրլն ռուբլի գումարի չափով ավելի քան 50 նախագծերի բյուջետային ֆինանսավորման առաջարկներ»,– գրում է «Իզվեստիան»։

Պարբերականը պարզաբանում է, որ չնայած Տրանսպորտի նախարարության նախագծի աջակցմանը, ինչպես նաև նախագահի հանձնարությունների առկայությանը, ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի ընդունվել։ –0–