Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանը պետք է օգտագործի ԵՏՄ բոլոր հնարավորություններն արտահանման աճի համար

17.07.2015, 13:19
Հայաստանը պետք է օգտագործի ԵՏՄ բոլոր հնարավորություններն արտահանման աճի համար, հայտարարել է Հայաստանի պետական տնտեսական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
Հայաստանը պետք է օգտագործի ԵՏՄ բոլոր հնարավորություններն արտահանման աճի համար
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 16. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է օգտագործի ԵՏՄ բոլոր հնարավորություններն արտահանման աճի համար, հայտարարել է Հայաստանի պետական տնտեսական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

Նրա խոսքով` արտահանման կողմնորոշում ունեցող արտադրությունների խթանման համար ֆինանսավորում ներգրավող գործիքներից մեկը կարող են լինել եվրապարտատոմսերը, իսկ ԵՏՄ–ի շուկան հաշվի առնելով` նաև ռուբլու պարտատոմսերը։

«Հայաստանին անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները` հատկապես հաշվի առնելով ԵՏՄ–ին անդամակցությունը, այդ թվում` միանալով Միության անդամ երկրների հակաճգնաժամային ծրագրերին, որոնք նպաստում են ռազմավարական բնագավառների զարգացմանը և ռազմավարական նշանակության ապրանքների արտահանմանը»,– ասաց փորձագետը։

Նրա խոսքով` այդ կապակցությամբ անհրաժեշտ է նաև հարկային արտոնություններ տրամադրել վերջնական ապրանքների և ծառայությունների հայ արտահանողներին։  

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` արտահանման ծավալը 2015 թվականի հունվար–մայիսին կազմել է մոտ 488,6 մլն դոլար` նվազելով 15.2 տոկոսով, իսկ ներկրմանը` շուրջ 1 070.2 մլն դոլար` նվազելով 38 տոկոսով։ Արդյունքում, արտաքին քաղաքական հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 581.5 մլն դոլար։