Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-8

Ծրագրվում է ցորենի ավելի քան 5.5 հազար տոննա էլիտար սերմեր աճեցնել ՀՀ–ում

30.08.2012, 16:47
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց բարձր տեսակի սերմերի աճեցման և աշնանացան տեսակների սերմերի ստացման  ծրագիրը 2012-2017 թվականներին, որի ավարտին ցորենի բերքը ծրագրվում է հասցնել մինչև 5.5 հազար տոննայի։
Ծրագրվում է ցորենի ավելի քան 5.5 հազար տոննա էլիտար սերմեր աճեցնել ՀՀ–ում
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց բարձր տեսակի սերմերի աճեցման և աշնանացան տեսակների սերմերի ստացման  ծրագիրը 2012-2017 թվականներին, որի ավարտին ցորենի բերքը ծրագրվում է հասցնել մինչև 5.5 հազար տոննայի։

Բացի այդ, նիստի ընթացքում հաստատվել է մոտ 2200 տոննա աշնանացան ցորենը մարզպետարանների միջև բաշխելու որոշումը։

«Մեր կանխատեսումներով, 1200 տոննան կվերադարձվի ֆերմերների կողմից, և ևս 1000 տոննա կգնվի` ելնելով պահանջարկի տվյալներից»,– ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Հայաստանում սերմնաբուծության զարգացման ծրագիրը նախատեսում է էլիտար սերմերի ներկրում 2010-2014 թվականներին, ինչը 2014 թվականին կապահովի 3000-3500 տոննա էլիտար ցորեն, որը հետագայում կբաշխվի ֆերմերների շրջանում։ 2011 թվականին ծրագրի շահառուների ընդհանուր թիվը կազմել է 255, և 2011 թվականի աշնանը ցանք է իրականացվել 3667 հեկտա տարածքում։ 2011 թվականին արտադրվել է 440 հազար տոննա հացահատիկ` 2010–ի 326 հազար տոննայի դիմաց։

Հայաստանում տարեկան օգտագործվում է 650-720 հազար տոննա հացահատիկ, որից միայն պարենային նպատակներով` 435-450 հազար տոննա։ Պակասը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիների ընթացքում տարեկան կազմել է 380-420 հազար տոննա։ -0-