«Տաշիր» խմբի հասույթը 2012թ.-ին կկազմի $2,9 մլրդ
17.12.2012,
14:14
«Տաշիր» ընկերությունների խմբի ընդհանուր հասույթը 2012թ.-ին կկազմի 2,9 մլրդ դոլար, երկուշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ընկերության փոխնախագահ Վիտալի Եֆիմկինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Տաշիր» ընկերությունների խմբի ընդհանուր հասույթը 2012թ.-ին կկազմի 2,9 մլրդ դոլար, երկուշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ընկերության փոխնախագահ Վիտալի Եֆիմկինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախորդ տարվա վերջին նա տեղեկացրել էր, որ 2011թ.-ին ԸԽ հասույթն ավելի քան 1 մլրդ դոլարով ավելացել էր 2010թ.-ի համեմատ` կազմելով 2,8 մլրդ դոլար:
«2012թ.-ին ընկերության կողմից 840 հազար քառակուսի մետր անշարժ գույք է ներմուծվել»,- ասել է նաև Եֆիմկինը:
Ըստ նրա` այդ թվում 2012թ.-ին կառուցվել է 370 հազար քառակուսի մետր առևտրային անշարժ գույք և 415 հազար քառակուսի մետր բնակատեղ:
«Այն, որ ավելի շատ բնակելի անշարժ գույք է ներմուծվել, քան առևտրային, միտում չէ: Դա բացատրվում է երկու մեր նախագծերի ներմուծմամբ»,- պարզաբանել է Եֆիմկինը: «Տաշիր» ԸԽ-ն, պարզաբանել է նա, այս տարի ներմուծել է «Դիրիժաբլ» և «Գազոյլ Սիթի» բնակելի նախագծերը:
Ընկերության փոխնախագահն ավելացրել է, որ 20 հազար քառակուսի մետր հյուրանոցային անշարժ գույք է ներմուծվել, իսկ գրասենյակային` 35 հազար քառակուսի մետր:
Ըստ նրա` ընդհանուր առմամբ անշարժ գույքի 11 օբյեկտ է ներմուծվել, որից յոթը` առավելապես «ՌԻՈ» ապրանքանիշի տակ գտնվող առևտրային անշարժ գույքի օբյեկտներ են:
«Տաշիր» խումբը ստեղծվել է 1999թ.-ին։ 2004թ.-ին ընկերությունը դուրս է եկել զարգացման և առևտրային անշարժ գույքի մոսկովյան շուկա։ «Տաշիրը» զբաղվում է բնակարանների, վարչական և արտադրական շենքերի, առևտրային-զվարճության և բիզնես կենտրոնների, հյուրանոցների, լոգոկենտրոնների, ճանապարհների, գազատարների և այլ օբյեկտների նախագծմամբ և շինարարությամբ։ Ընկերության հիմնական սեփականատերն է Սամվել Կարապետյանը: -0-