Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Շուտով ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը․ Պապոյան

21.10.2025, 15:30
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը
Շուտով ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ շուտով ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ 

«Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է», – գրել է նա Facebook–յան իր էջում։ 

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը։

«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ», – նշել է Բաղդասարյանը։