Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ՇՀԿ–ն մինչև 2025թ.–ը զարգացման ռազմավարություն կմշակի

13.09.2013, 12:04
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները մինչև 2025թ.–ը կազմակերպության զարգացման ռազմավարություն կմշակեն, տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՇՀԿ–ն մինչև 2025թ.–ը զարգացման ռազմավարություն կմշակի
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները մինչև 2025թ.–ը կազմակերպության զարգացման ռազմավարություն կմշակեն, տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր հանդիպման համար ամփոփիչ փաստաթուղթ է պատրաստվել` Բիշքեկի հռչակագիրը։ Աջակցում ենք փաստաթղում արձանագրված ՇՀԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Դրանցից մեկն էլ մինչև 2025թ.–ը կազմակերպության զարգացման ռազմավարությունը պատրաստելու որոշումն է»,– ասել է Պուտինը։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել դրա մշակմանը։

Ըստ նրա, համատեղ մարդասիրական նախագծերին  նոր ազդակ կհաղորդի ներկա գագաթնաժողովից հետո ՇՀԿ շրջանակներում գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։

Պուտինը նաև նշել է ՇՀԿ միջբանկային միավորման դրական աշխատանքը։ Ըստ նրա, այն էական ավանդ է ներդրում ենթակառուցվածքային նախագծերի աջակցմանը, ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաների ներդրմանը, ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ընդլայնմանը։

ՇՀԿ–ն համախմբում է Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ ՇՀԿ–ին առընթեր դիտորդ պետություններ են համարվում Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը։ –0–