Սևանում սիգի պաշարները կտրուկ նվազել են` հասնելով 6 հազար տոննայի
27.03.2013,
16:56
Սևանում սիգի պաշարները կտրուկ նվազել են` հասնելով 6 հազար տոննայի, ասաց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Սևանում սիգի պաշարները կտրուկ նվազել են` հասնելով 6 հազար տոննայի, ասաց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։
«Սա նվազագույն ցուցանիշն է։ Գրեթե 5 անգամ քիչ է նախկին ունեցածից»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա` ավելացնելով, որ միակ լուծումը սիգի քանակի արհեստական ավելացումն է։
Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալներով, 60–ական թվականների սկզբին Սևանա լճի ձկնապաշարների ծավալը կազմում էր 10-11 հազար տոննա ձուկ, հիմնականում` սիգ, 90–ականներին այդ ցուցանիշն աճեց մինչև 30 հազար տոննայի, իսկ 2000 թվականին կտրուկ կրճատվեց մինչև 2000 տոննայի։ 2010 թվականին այն կազմում էր 170 տոննա, իսկ արդեն 2011 թվականին ցուցանիշը նվազեց մինչև 8.5 տոննա։
Մովսիսյանը միաժամանակ նշեց, որ բացի սիգից, կրճատվել են նաև այլ ձկնատեսակների, մասնավորապես, Սևանի իշխանի պոպուլյացիաները։
Այս կապակցությամբ նա նշեց, որ վերջին տարիներին լիճ է բաց թողնվել 1.8 մլն մանրաձուկ, սակայն դա, նրա կարծիքով, չի կարող շտկել իրավիճակը։
«Մենք չենք կարող զբաղվել ձկան արհեստական ավելացմամբ, այն դեպքում, երբ բնական աճ գրեթե չկա»,– ընդգծեց Մովսիսյանը։
Հանձնաժողովի ղեկավարն այդ իրավիճակը բացատրեց ափամերձ տարածքներում ութ ՀԷԿ–երի առկայությամբ, որոնցից հինգը գործում են ոռոգման ուղիներում, իսկ երեքը` բնական գետահուներում, ինչպես նաև որսագողերի կողմից մանրացանցների օգտագործման հանգամանքով, որոնք մեծ ձկներից բացի մանրաձուկ էլ են որսում։
Մովսիսյանը նշեց, որ անհրաժեշտ է արգելել ՀԷԿ–երի աշխատանքն ապրիլից մինչև հունիս` ձկան բազմացման շրջանում։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։-0-