367 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ նոյեմբերին. բնապահպանության նախարարություն
12.11.2014,
17:32
367 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ նոյեմբերի 1–ին և 11–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի բնապահպանության նախարարությունից։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 367 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ նոյեմբերի 1–ին և 11–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի բնապահպանության նախարարությունից։
Հաղորդման համաձայն` լիճ է բաց թողնվել 167 հազար գեղարքունի և 200 հազար ամառային իշխան։
Էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի ավելացման ծրագրի իրագործմանը հանրապետության պետբյուջեից հատկացվել է 60 մլն դրամ։
«Հաջորդող տարիների համար նախատեսում ենք հենց տեղում ձկնկիթը ստանալ և գետից անմիջապես մանրաձուկը բաց թողնել, որպեսզի նման հնարավորությունն ավելի արդյունավետ իրագործվի, այս դեպքում ձուկը գետից անմիջապես դուրս կգա լիճ», - ասել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։
Պաշտոնական տվյալներով` Սևանա լճի ձկան պաշարների ընդհանուր ծավալը 2013 թվականի ավարտին կազմել է ավելի քան 420 տոննա, որոնցից 324 տոննան բաժին է ընկել սիգի պաշարներին։ Իննսունական թվականների սկզբին Սևանի ձյան պաշարները կազմում էին 28-30 հազ. տոննա։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենամեծ բարձր լեռնային լճերից է և գտնվում է Հայկական լեռնաշխարհի ամենասրտում` 1914 մետր բարձրության վրա։ Լիճը տարածաշրջանի խմելու ջրի գլխավոր պաշարն է ($1 – 415,30 դրամ)։ --0—