Սևանա լճի ջրի մակարդակը կազմում է 1900.5, ինչպես և նախորդ տարի. Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
31.05.2014,
18:07
Սևանա լճի ջրի մակարդակն այսօրվա դրությամբ կազմում է 1900.5 մ, ինչպես և նախորդ տարի, հինգշաբթի խորհրդարանում հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Սևանա լճի ջրի մակարդակն այսօրվա դրությամբ կազմում է 1900.5 մ, ինչպես և նախորդ տարի, հինգշաբթի խորհրդարանում հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։
«Տարեսկզբի համեմատ լճի ջուրը բարձրացել է մոտ 34-35 սմ–ով` մենք տարին սկսել ենք 1900.16 մ–ից»,– հայտնեց Անդրեասյանը` պատասխանելով պատգամավորների հարցին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների նիստում` նվիրված 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությանը։
Միաժամանակ, ըստ նրա, տարեսկզբից Սևանից ջրի բացթողումները կազմել են 60 մլն խորանարդ մետր, և, չնայած դրան, բացասական սալդո 2013 թվականի նույն ցուցանիշի համեմատ այսօր չկա։ Միաժամանակ, Անդրեասյանն ավելացրեց, որ Արփա–Սևան թունելով լիճ է լցվել 70 մլն խորանարդ մետրով ավելի ջուր։
«Խոսակցություններն այն մասին, որ Սևանը ոչնչացվում է, չի համապատասխանում իրականությանը»,– ասաց Անդրեասյանը։
Նա ավելացրեց, որ 2014 թվականն ամենահաջողը չէ ջրամբարների ջրառատության առումով, և ջրի պահանջարկն աճում է։ Այդ կապակցությամբ նա չբացառեց Սևանի ջրերի օգտագործման հնարավորությունը Սևան–Հրազդան համակարգի կազմում ընդգրկված հողերը ոռոգելու համար։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։
Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։
Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։ - 0–