Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Սեպտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ. ՊԵԿ

04.09.2024, 10:12
Նախատեսված է երրորդ երկրներից ՀՀ ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց. ՊԵԿ
Սեպտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում,ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ։

Հիշեցնենք, որ  2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։