Սարգսյանը դեռևս չի բացահայտում գազի գնի ծրագրվող 30 տոկոսանոց սուբսիդավորման մանրամասները
23.05.2013,
16:31
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին չի բացահայտել մանրամասները, թե ինչպես է ՀՀ կառավարությունը ծրագրում սուբսիդավորել գազի գնի 30%-ը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին չի բացահայտել մանրամասները, թե ինչպես է ՀՀ կառավարությունը ծրագրում սուբսիդավորել գազի գնի 30%-ը։
Մայիսի 16-ին կառավարության ղեկավարը հայտարարեց, որ գազի գինը կսուբսիդավորվի 30 տոկոսով` դրա բարձրացման դեպքում։
Նրա խոսքով` Ռուսաստանի հետ բանակցությունները գազի գնի վերաբերյալ շարունակվում են, և մինչև դրանց ավարտը որևէ բան ասել հնարավոր չէ։
«Բանակցությունները դեռ չեն ավարտվել, և ես իրավունք չունեմ բացահայտել մանրամասները», - ասաց Սարգսյանը։
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն մայիսի 14-ին դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամի (ներառյալ ԱԱՀ–ն)։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն այդ խնդրով քննարկումների ժամանակ հայտնեց, որ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր օգտագործող սպառողների համար նախատեսված գազի մեկ խորանարդ մետրի արժեքը սուբսիդավորման դեպքում կարող է 156 դրամ կազմել` հայտարարված 221 դրամի փոխարեն։
«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ -0-