Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում ծառայությունների սակագները ապրիլին ավելացել են 0,1 տոկոսով

08.05.2015, 15:37
Հայաստանում ծառայությունների ոլորտի սակագները 2015 թ.–ին ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են 0,1 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն;
Հայաստանում ծառայությունների սակագները ապրիլին ավելացել են 0,1 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ծառայությունների ոլորտի սակագները 2015 թ.–ին ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են 0,1 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն;

Հաղորդագրության համաձայն` սակագների աճը հաշվետու ամսում պայմանավորված էր կրթության ոլորտի սակագների 0,1 տոկոսով ավելացմամբ, հանրային սննդի ոլորտի ծառայությունների սակագների 0,4 տոկոսով ավելացմամբ, կենցաղային բնույթի ծառայությունների 1 տոկոսանոց  և բժշկական սպասարկման ծառայությունների սակագների 1,5 տոկոսով ավելացմամբ։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մշակույթի ոլորտի սակագների 1,5 տոկոսանոց նվազում և տրանսպորտի սակագների` 0,3 տոկոսանոց նվազում։ Կապի, իրավաբանական և բանկային ծառայությունների, բնակ-կոմունալ ծառայությունների սակագները չեն փոխվել։

Ծառայությունների ոլորտի սակագներն այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ավելացել են 3,7 տոկոսով։–0–