Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը պետք է ներգրավվի Ռուսաստանի հակաճգնաժամային ծրագրում. փորձագետ

31.01.2015, 17:49
Հայաստանը պետք է ներգրավվի Ռուսաստանում ընդունված հակաճգնաժամային ծրագրի իրականացման գործընթացում, կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական–մաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
Հայաստանը պետք է ներգրավվի Ռուսաստանի հակաճգնաժամային ծրագրում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է ներգրավվի Ռուսաստանում ընդունված հակաճգնաժամային ծրագրի իրականացման գործընթացում, կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական–մաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

«Դրա համար պետք է աջակցել արտահանմանը, զարգացնել փոքր և միջին բիզնեսը, սուբսիդավորել այն վարկերը, որոնք ձեռնարկությունները վերցնում են արտահանման ապրանքների արտադրության համար, ինչպես նաև օգնել բնակչության անապահով շերտերին»,– ասաց Թավադյանը։

Ըստ նրա` Հայաստանը չունի հակաճգնաժամային ծրագիր, և կառավարությունը պետք է այն պատրաստի։

«Առաջին քայլը, այն է` տուրքերի կրճատումը ոչ հումքային ապրանքների խոշոր արտահանողների համար, արդեն արվել է։ Համապատասխան քայլեր է կատարում Կենտրոնական բանկը, այն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 9.5 տոկոս»,– նշեց Թավադյանը։ -0-