Պուտինը հայտարարել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման լավ տեմպերի մասին
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման լավ տեմպերի մասին:
«Տնտեսությունը զարգանում է լավ տեմպերով: Եթե նախանցյալ տարի (հայ-ռուսական) շրջանառությունը կազմել է $11 մլրդ, ապա անցյալ՝ 2025 թվականին՝ $6,4 մլրդ, որից $1,5 մլրդ-ը գյուղատնտեսական մթերքն է՝ բանջարեղենը, միրգը, գինին, այն, ինչ արտահանում է Հայաստանը», - ասել է ՌԴ նախագահը Փաշինյանի հետ զրույցում:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը հարևան Ադրբեջանի հետ եղել է ավելի քան $5 մլրդ-ից պակաս՝ $4,9 մլրդ:
«Ամեն դեպքում, դա ինչ-որ բանի մասին խոսում է», - ընդգծել է Պուտինը:
«Որոշ բաներ, իմ կարծիքով, խիստ կարևոր են մեր հարաբերությունների համար՝ դա, օրինակ, էներգետիկան է», - նշել է ՌԴ նախագահը: