Պտուղ–բանջարեղենի արտահանումը հունիսի սկզբին կազմել է մոտ 11.6 հազար տոննա. փոխնախարար
05.06.2013,
18:20
Այս տարվա հունիսի սկզբին Հայաստանից արտահանվել է մոտ 11.6 հազար տոննա թարմ պտուղ–բանջարեղեն, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Այս տարվա հունիսի սկզբին Հայաստանից արտահանվել է մոտ 11.6 հազար տոննա թարմ պտուղ–բանջարեղեն, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
«Այդ ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները, երբ թարմ պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալը կազմել էր 1700 տոննա»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։
Փոխնախարարը միաժամանակ հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում արտահանվել է 1327 տոննա խաղող, 626 տոննա խնձոր, 104 տոննա բալ և 9300 տոննա բանջարեղեն, այդ թվում` 5700 տոննա կարտոֆիլ։
.
«Հույս ունեմ, որ այս տարի մենք կրկնակի կգերազանցենք թարմ պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալն ամբողջ 2012 թվականին, որը կազմել էր 32 հազար տոննա»,– նշեց նա։
Ավելի վաղ Մակարյանը հայտնել էր, որ Հայաստանից թարմ պտուղ–բանջարեղենային մշակաբույսերի արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին, Վրաստանին և Ուկրաինային։ 2012 թվականին Ռուսաստան է արտահանվել 24.3 հազար տոննա, Վրաստան` 6 հազար տոննա, Ուկրաինա` 660 տոննա թարմ պտուղ–բանջարեղենային կուլտուրաներ։ -0-