Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Պորտուգալիայում ներկայացվել է բյուջեի նախագիծը, մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են կազմակերպվել

16.10.2012, 11:00
Պորտուգալիայի կառավարությունը երկրի պետական պարտքը նվազեցնելու տնտեսական քաղաքականության շրջանակում ներկայացրել է 2013 թվականի պետբյուջեի նախագիծը, որի հետևանքով Լիսաբոնում բողոքի ակցիաներ են կազմակերպվել խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:
Պորտուգալիայում ներկայացվել է բյուջեի նախագիծը, մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են կազմակերպվել
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պորտուգալիայի կառավարությունը երկրի պետական պարտքը նվազեցնելու տնտեսական քաղաքականության շրջանակում ներկայացրել է 2013 թվականի պետբյուջեի նախագիծը, որի հետևանքով Լիսաբոնում բողոքի ակցիաներ են կազմակերպվել խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:

Բյուջեի նախագիծը ենթադրում է խիստ տնտեսման միջոցներ կիրառել, մասնավորապես ավելացնել եկամտահարկը, որը կտատանվի 14,5% -ից մինչև 48%-ի սահմաններում, բարձրացնել կենսաթոշակային տարիքը պետական ծառայողների համար՝ հասցնելով 65 տարեկանի, ինչպես նաև կրճատել արտաժամյա աշխատանքի վարձատրությունը: Այս միջոցները ներմուծելու հնարավորությունը բողոքի ալիք էր բարձրացրել դեռ սեպտեմբերին: Սպասվում է, որ երկրի խորհրդարանը բյուջեի նախագծի քննարկումը կսկսի հոկտեմբերի վերջին, իսկ քվեարկությունը կկայանա նոյեմբերին:

Բյուջեի նախագծի մասին հայտարարելուց հետո երկուշաբթի Ֆեյսբուք սոցիալական կայքում սկսեցին կոչեր տարածել, որոնց միջոցով հորդորում էին ամենօրյա ցույցեր անցկացնել խորհրդարանի շենքի մոտ: Առաջին ցույցն արդեն անցկացվել է երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը:-0-