Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Փորձագետն այս տարի Հայաստանում ցորենի բերքի 20-25% կրճատում է կանխատեսում

31.07.2012, 14:43
Հայաստանի ցորենի բերքի ծավալները 2012 թվականին կկրճատվեն 20-25 տոկոսով, կարծում է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։
Փորձագետն այս տարի Հայաստանում ցորենի բերքի 20-25% կրճատում է կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ցորենի բերքի ծավալները 2012 թվականին կկրճատվեն 20-25 տոկոսով, կարծում է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։

«Սա պայմանավորված է հայ ֆերմերներին տրամադրած սերմերի՝ Հայաստանի կլիմայական պայմանների անհամապատասխանությամբ, ինչի հետևանքով երկրի բոլոր ինը մարզերում ցորենի աճեցման խնդիրներ են նկատվում»,- ասաց Բերբերյանը։

Ըստ նրա, այդ սերմերից աճած ցորենի հասկի ոչ մեծ բարձրությունը թույլ չի տալիս կոմբայններ օգտագործել բերքահավաքի ժամանակ մոտ 7-8,5 հազ. հեկտար տարածքում։

Ագրարագյուղացիական միավորման ղեկավարը նշեց, որ նախքան սերմերի ներկրումը անհրաժեշտ էր երեք տարվա ընթացքում փորձարկում անցկացնել, ինչը չի կատարվել։

«Մասնագիտական սխալ է կատարվել, և մեղավորները պետք է անպայման պատժվեն»,- ասաց Բերբերյանը։ Այդ կապակցությամբ միավորման ղեկավարը կոչ է անում ստեղծել հատուկ հանձնաժողով, որում պետք է ընդգրկվեն ինչպես փորձագետներ, այնպես էլ մենատնտեսներ, որոնցից շատերն անելանելի վիճակում են հայտնվել։

Նա հայտնեց, որ ԱԳՄ-ն դիմել է նախագահին ոռոգման ջրի վճարումներից մենատնտեսներին ազատելու, իսկ հաջորդ տարի նրանց անվճար սերմերով ապահովելու խնդրանքով։

Հայաստանում սերմնաբուծության զարգացման ծրագիրը նախատեսում է 2010-2014 թվականներին էլիտար տեսակի ցորենի սերմերի ներմուծում, ինչը 2014 թվականին 3000-3500 տոննա էլիտար ցորեն կապահովի, որը հետագայում կբաշխվի մենատնտեսների միջև։

Կարապետյանը նշել է նաև, որ 2011 թվականին հացահատիկայինների արտադրության ծավալները 35 տոկոսով գերազանցել են 2010 թվականի ցուցանիշը, իսկ ցորենի ինքնաապահովման մակարդակը կազմել է 38,7 տոկոս (2010 թվականի համեմատ աճը կազմել է 5 տոկոս)։

Հայաստանում օգտագործվում է 650-720 հազ. տոննա հացահատիկ, որից շուրջ 435-450 հազ. տոննան՝ միայն պարենային նպատակներով։ Սեփական արտադրությունը կազմում է 168-175 հազ. տոննա, իսկ պակասը լրացվում է ներկրման հաշվին, որի ամենամյա ծավալը վերջին հինգ տարիներին կազմել է 380-420 հազ. տոննա։ -0-