Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Պետական գանձարանը սահմանել է թանկարժեք մետաղների գները

03.05.2012, 12:40
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»  գործակալության կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման և բացթողնման գները:
Պետական գանձարանը սահմանել է թանկարժեք մետաղների գները
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»  գործակալության կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման և բացթողնման գները:

Ինչպես նշված է Ֆինանսների նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ, թանկարժեք մետաղների պետական ստանդարտ ձուլակտորի գները սահմանված են ապրիլի 30-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածի համար:
 
Ոսկու գնման գինն է 19084.76 դրամ (-33.98), բացթողնման գինը` 20744.30 դրամ (-36.94), արծաթի գնման գինը` 359.10 դրամ (-7.73), բացթողնման գինը` 390.33 դրամ (-8.4),   պլատինի գնման գինը` 18088.64 դրամ (-234.99), բացթողնման գինը` 19661.57 դրամ (-255.42), պալադիումի գնման գինը` 7759.50 դրամ (+151.76), բացթողնման գինը`  8434.24 դրամ (+164.96):--0-