Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք

25.07.2020, 14:50
Բագրատաշենի մաքսակետում բեռնատարի վարորդի մոտ հայտնաբերվել է 57 կգ չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը։

«Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք:

 Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-