Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանը կարող է Սերբիայի հետ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել. նախարար

11.03.2014, 15:02
Հայաստանը կարող է ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Սերբիայի հետ, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Սերբիայի հետ, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

«Ռուսաստանը Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունի, և ես հնարավոր եմ համարում հետագայում նմանատիպ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի և Սերբիայի միջև»,– ասաց Ավանեսյանն առաջին հայ–սերբական գործարար–համաժողովի բացմանը։

Հայ–սերբական առաջին գործարար–համաժողովը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը` Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվան Մրկիչի` Հայաստան կատարած այցի շրջանակում։

Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արտաքին տնտեսական կապերին, և նախորդ տարի հայտարարել է Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, ինչը կօգնի երկիրն ավելի գրավիչ դարձնել արտաքին ներդրողների համար։ -0-