Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

24.07.2025, 15:28
Ալթայի Հանրապետությունում  տեղի է ունեցել Փաշինյան–Միշուստին հանդիպումը
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ 

Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։