Forbes. Կալինինգրադը ՌԴ–ի լավագույն քաղաքն է բիզնես վարելու համար
30.05.2013,
13:38
Կալինինգրադը բիզնես վարելու համար լավագույն քաղաքն է ըստ Forbes–ի։ Երկրորդ տեղում է Ուֆան, երրորդում` Կրասնոդարը, հայտնում է Банки.ру–ն։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Կալինինգրադը բիզնես վարելու համար լավագույն քաղաքն է ըստ Forbes–ի։ Երկրորդ տեղում է Ուֆան, երրորդում` Կրասնոդարը, հայտնում է Банки.ру–ն։
Կալինինգրադի առավելությունների շարքում լրագրողը նշել է մաքսային արտոնությունները, որոնք տնտեսական հատուկ գոտու կարգավիճակ են տալիս։ Ուֆայի դրական կողմերն են որակյալ աշխատուժի մեծ առաջարկը (քաղաքում շատ են քոլեջների և տեխնիկումների շրջանավարտները), մատչելի էներգառեսուրսները և հողատարածքները։ Քաղաքն արդեն երկրորդ տարին անընդմեջ առաջատարների եռյակում է։ Կրասնոդարում, ամսագրի փորձագետների կարծիքով, հավասար վերաբերմունք է իշխանությունների կողմից տեղական բիզնեսի և այլ տարածաշրջանների ձեռնարկատերերի նկատմամբ։ Կրասնոդարի երկրամասում պետպատվերի մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ այլ սուբյեկտների ընկերություններին։
Վարկանիշի առաջին տասնյակում են Տոմսկը, Տոլյատին, Իրկուտսկը, Կեմերովոն, Կազանը և Սարատովը։ Մոսկվան 14–րդ տեղում է, Սանկտ Պետերբուրգը` 21–րդ։ Վերջին տեղը բաժին է ընկել Վլադիվոստոկին։ Վարկանիշում ընդհանուր առմամբ ընդգրկվել են Ռուսաստանի 30 խոշորագույն քաղաքներ։
Ֆինանսական ռեսուրսների մատչելիությամբ ցուցակի ութերորդ և իններորդ հորիզոնականները զբաղեցրած Կեմերովոն և Կազանն առաջ են անցնում Ուֆայից, Տոմսկից, Օմսկից, Տոլյատիից և Իրկուտսկից, որոնք վարկանիշի ավելի բարձր տողերում են։
Forbes–ի նախորդ տարվա վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Սոչին, այս ցուցակում այն չի ընդգրկվել։ Առաջատարների եռյակում են եղել նաև Ուֆան և Չելյաբինսկը, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը զբաղեցրել են, համապատասխանաբար, 27–րդ և 29–րդ տեղերը։ Իսկ Կալինինգրադն առհասարակ չէր հայտնվել բիզնես վարելու համար լավագույնը համարվող երեսուն քաղաքների ցանկում։ -0