Օլիգարխները վերադարձնում են միջոցները. Փաշինյանի զեկույցը հարկային մուտքերի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. Հայ օլիգարխները վերադարձնում են միջոցները բյուջե, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը առցանց ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին:
Նրա խոսքով, 2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3%՝ նախորդ տարվա ցուցանիշի (20.95%) համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով, ինչն, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը:
Վարչապետն ընդգծել է, որ 2019թ-ի արդյունքներով 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ, ինչը 2018-ի համեմատ ավել է 122 մլրդ դրամով կամ 13%-ով, իսկ 2017թ-ի համեմատ՝ ավել է շուրջ 254 մլրդ դրամով կամ 31%-ով։
Միաժամանակ, վարչապետը նշել է, որ 2020թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 11.3%-ով, իսկ 2018-ի համեմատությամբ` 37.4%-ով։
«Սա շատ կարևոր է և հանդիսանում է հեղափոխության մեծագույն ձեռքբերումներից մեկը, քանի որ մենք ցույց ենք տալիս, որ խոշոր հարկատուների, որոնց մինչև հեղափոխությունն ընդունված էր օլիգարխներ, արտոնյալներ անվանել և այլն, հարկային վճարումներն էապես աճել են, և դա կարելի է ձեռքբերում անվանել»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետը բնական է անվանել, որ նրանց միջոցների մի մասը հանդիսանում է բնական աճի բաղադրիչ, բայց այդ մասը հաջողվել է ապահովել ստվերային ոլորտի կրճատման հաշվին: -0-