Նոր ջրամբարների շինարարությունը 2013թ.–ին տարածքային կառավարման նախարարության առաջնահերթ խնդիրը կդառնա
28.12.2012,
16:25
Նոր ջրամբարների շինարարությունը 2013թ.–ին տարածքային կառավարման նախարարության առաջնահերթ խնդիրը կդառնա, ուրբաթ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց գերատեսչության ղեկավար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր ջրամբարների շինարարությունը 2013թ.–ին տարածքային կառավարման նախարարության առաջնահերթ խնդիրը կդառնա, ուրբաթ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց գերատեսչության ղեկավար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Մենք պետք է ջրամբարների շինարարության ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկենք։ Եթե առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում մենք կարողանանք հնարավորություններ ստեղծել լրացուցիչ մինչև 200 մլն խորանարդ մետր ջրի հավաքի համար, ապա մենք կստեղծենք բոլոր պայմանները գյուղատնտեսության կայուն զարգացման համար»,– ասաց նա։
Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ տարեցտարի կրճատվում են ջրի պաշարները` մասնավորապես Արմավիրի ջրամբարում, ինչպես նաև Մասիսի շրջանում։
«Իմ խորը համոզմամբ` խնդրի գլոբալ լուծումը նոր ջրամբարների շինարարությունն է։ Այս տարի մենք արդեն շահագործման ենք հանձնել Մարմարիկի ջրամբարը։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ավելի քան 20 մլն խորանարդ մետր տարողությամբ նման խոշոր ջրամբար է կառուցվել»,– նշեց նա։
Այդ կապակցությամբ Գևորգյանն ընդգծեց, որ տվյալ պահին նախնական պայմանավորվածություններ կան Զարգացման ֆրանսիական գործակալության հետ` Վեդիի ջրամբարի շինարարության հետ կապված, KfW գերմանական բանկի հետ Կապսի ջրամբարի շինարարության նախագծային փաստաթղթերի մշակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Կառավարությունը նաև շարունակում է ինտենսիվ բանակցություններ տանել մյուս դոնոր կազմակերպությունների հետ` մասնավորապես Զարգացման ճապոնական բանկի հետ` Եղվարդի ջրամբարի շինարարության վերաբերյալ։ Նաև քննարկվում է Արմավիրի մարզում ջրամբարի կառուցման հնարավորությունը»,– ավելացրեց նա։
Ըստ նախարարի` չնայած 2012թ.–ը երաշտային էր, ինչը որոշակի խնդիրներ ստեղծեց ոռոգման հետ կապված, սակայն, պետությանն ամեն դեպքում հաջողվեց անխափան ջրամատակարարում ապահովել։
Փոխվարչապետն ընդգծեց, որ ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով գյուղատնտեսության ոլորտի աճը (բացի ձկնաբուծությունից) կազմում է 8,3 տոկոս։
«Միաժամանակ տվյալ ցուցանիշի 12,3 տոկոսը հաջողվեց ապահովել բուսաբուծության հաշվին։ Հաշվի առնելով, որ բերքի 80 տոկոսը հավաքվում է ոռոգվող տարածքներից, կարելի է եզրակացնել, որ մեզ իսկապես հաջողվեց այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի գյուղացիները ժամանակին ջուր ստանան»,– նշեց նա։ –0–