Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցեր են քննարկվել կառավարությունում

24.09.2025, 21:22
Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին
Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցեր են քննարկվել կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։ 

Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները՝ ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների և ժամկետների վերաբերյալ։ 

Վարչապետը կարևորել է ներկայացված ուղղություններով շարունակական աշխատանքը՝ հաշվի առնելով այսօր ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: