Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային․ Խուդաթյանը հայտնել է, թե ատոմակայանի կառուցման հարցում որ երկրներից են եղել առաջարկներ

Այսօր, 14:11
Հայաստանը կառուցելու է մոդուլային տիպի նոր ատոմակայան. ՏԿԵ նախարարը մանրամասներ է հայտնել
Նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային․ Խուդաթյանը հայտնել է, թե ատոմակայանի կառուցման հարցում որ երկրներից են եղել առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցմանը և մանրամասներ հայտնել։

«Նոր ատոմակայանի մասով 2026 թվականին մենք կարևոր արձանագրում և կարևոր որոշում ենք ընդունել, այն է՝ ատոմակայանի տիպը ինչպիսին պիտի լինի, և մենք որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային», - ասել է Խուդաթյանը:

Նախարարը հայտնել է, որ ատոմակայանի կառուցման հարցում առաջարկներ են եղել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի կողմից, սակայն մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։

«Մոդելի ընտրության հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականին: Որպես այդպիսին, շատ շտապելու անհրաժեշտություն չունենք», - նշել է նախարարը:

Խուդաթյանի խոսքով՝ կապված մոդելի ընտրությունից՝ կորոշվի նաև, թե որ երկրի հետ է իրականացնում աշխատանքը, քանի որ նախկինում մոդուլային ատոմակայանի սիստեմը նախկինում լայնորեն տարածված չի եղել, և կա լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն։

Նախարարը հայտնել է, որ շարունակվել է ատոմակայանի աշխատանքի երկարացման ժամկետի առաջին ծրագիրը, որի շրջանակում հաջող ընթացք կա, իսկ երկրորդ ծրագիրը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

«Այս մասով ունենք կնքված պայմանագրեր, աշխատանքը իրականացվում է օրացուցային գրաֆիկին համապատասխան», ասել է Խուդաթյանը:

Նրա խոսքով՝ իրենք գնում են հետևողականորեն երկարացման ուղղությամբ, և վստահ են, որ երկարացման ծրագիրը կհաջողվի, և առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ Հայաստանի էներգահամակարգին։