Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Նոբելի հիշատակի մրցանակ է շնորհվել ԱՄՆ–ի երկու գիտնականների

15.10.2012, 17:55
1968 թվականին շվեդական Պետական բանկի կողմից Ալֆրեդ Նոբելի հիշատակին սահմանած մրցանակը 2012 թվականին տնտեսագիտության ոլորտում շնորհվել է Էլվին Ռոթին (Հարվարդի համալսարան, ԱՄՆ) և Լլոյդ Շեփլիին (Կալիֆոռնիայի համալսարան, ԱՄՆ) տեղաբաշխման տեսության մշակման և շուկայական ծրագրման մեջ գործնական կիրառման համար։
Նոբելի հիշատակի մրցանակ է շնորհվել ԱՄՆ–ի երկու գիտնականների
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 1968 թվականին շվեդական Պետական բանկի կողմից Ալֆրեդ Նոբելի հիշատակին սահմանած մրցանակը 2012 թվականին տնտեսագիտության ոլորտում շնորհվել է Էլվին Ռոթին (Հարվարդի համալսարան, ԱՄՆ) և Լլոյդ Շեփլիին (Կալիֆոռնիայի համալսարան, ԱՄՆ) տեղաբաշխման տեսության մշակման և շուկայական ծրագրման մեջ գործնական կիրառման համար։

Տնտեսագիտության ոլորտում մրցանակակիրներրի անունների ցուցակը եզրափակել է Սթոքհոլմում հոկտեմբերի 8–ին սկսված 2012 թվականի նոբելյան մրցանակի դափնեկիրների անունների հրապարակման արարողությունը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Տնտեսագիտության մրցանակը չի հիշատակվել Ալֆրեդ Նոբելի կտակում։ Սակայն, ինչպես բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության բնագավառում Նոբելյան մրցանակները, այնպես էլ տնտեսագիտության պարգևը շնորհվում է Սթոքհոլմում դեկտեմբերի 10–ին` շվեդ գյուտարար, արդյունաբերող, լեզվաբան, փիլիսոփա և մարդասեր Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան օրը։ Օսլոյում այդ օրը շնորհվում է, հիմնադրի կտակի համաձայն, միայն աշխարհի նոբելյան մրցանակը։ 

Այս տարի յուրաքանչյուր անվանակարգում պարգևի գումարը կազմում է 8 միլիոն շվեդական կրոնա (1,2 միլիոն դոլար)։ Քանի որ մրցանակի դափնեկիրները երկուսն են, ապա գումարը հավասարապես կկիսվի նրանց միջև։

«Թեպետ գիտնականներն աշխատել են միմյանցից անկախ, Շեփլիի բազային տեսության համադրությունը Ռոթի գործնական փորձերի հետ հետազոտությունների լայն դաշտ է ստեղծել և բարելավել է բազմաթիվ շուկաների դինամիկան։ Այս տարի մրցանակը շներհվում է տնտեսագիտական մոդելավորման վառ օրինակի համար»,– ասվում է Շվեդիայի գիտությունների ակադեմիայի հաղորդման մեջ։ -0-