Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Նավթի գների անկումը պայմանավորված է աշխարհաքաղաքականությամբ. Վենեսուելայի ԱԳՆ

17.12.2014, 13:01
Նավթ արտահանող երկրների կազմակերպության մեջ (ՕՊԵԿ) ներառված Վենեսուելայի ԱԳ նախարար Ռաֆայել Ռամիրեսը կարծում է, որ նավթի գների անկումը պայմանավորված չէ կոմերցիոն պատճառներով, այն կապված է աշխարհաքաղաքականության հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նավթի գների անկումը պայմանավորված է աշխարհաքաղաքականությամբ. Վենեսուելայի ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթ արտահանող երկրների կազմակերպության մեջ (ՕՊԵԿ) ներառված Վենեսուելայի ԱԳ նախարար Ռաֆայել Ռամիրեսը կարծում է, որ նավթի գների անկումը պայմանավորված չէ կոմերցիոն պատճառներով, այն կապված է աշխարհաքաղաքականության հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նավթի այսօրվա գինը հիմք չունի նավթի միջազգային շուկայում, սակայն կան ուժեղ աշխարհաքաղաքական գործոններ, օրինակ` Ռուսաստանի նկատմամբ ներդրված պատժամիջոցները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, և այս ամենն ազդում է մեր տնտեսության վրա», – ասել է Ռամիրեսը Արգենտինայում, որտեղ նա մասնակցում է Հարավամերիկյան ընդհանուր շուկայի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Նրա խոսքերով` Վենեսուելայի դեմ ընթանում է «տնտեսական պատերազմ» իրավիճակն ապակայունացնելու փորձերի միջոցով։

«Սակայն մենք թույլ չենք տա, որ դա բացասաբար ազդի մեր սոցիալական ծրագրերի զարգացման վրա», – Noticias24 պորտալը մեջբերում է Վենեսուելայի ԱԳ նախարարի խոսքերը։

Դեկտեմբերի սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց իբր գոյություն ունեցող միջազգային ֆինանսական շրջափակման մասին` երկրի աջակողմյան քաղաքական ուժերի աջակցությամբ, ինչը խանգարում է փոխհատուցել նավթի գների անկման հետևանքով առաջացած երկրի բյուջեի կորուստները։ Երկրի դժբախտություններում Մադուրոն ուղղակիորեն մեղադրեց ԱՄՆ–ին` նրա նավթային շահերով հանդերձ, մասնավորապես` թերթաքարային հանքավայրերի մշակման կապակցությամբ։–0–