Նավթը տարբեր ուղղություններով է վաճառվում ՉԺՀ-ից ստացված վիճակագրական տվյալների հիման վրա
10.09.2012,
13:17
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի տարբեր ուղղություններով դինամիկա են ցուցադրել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության՝ Չինաստանից ստացված թույլ վիճակագրական տվյալների, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման խթանման սպասելիքների ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի տարբեր ուղղություններով դինամիկա են ցուցադրել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության՝ Չինաստանից ստացված թույլ վիճակագրական տվյալների, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման խթանման սպասելիքների ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները:
WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների առևտրային նստաշրջանի ավարտին նվազել է 0,07 դոլարով` բարելի դիմաց կազմելով 96,35 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը աճել է 0,25 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 114,5 դոլար։
2012թ.-ի օգոստոսին Չինաստանի արդյունաբերական արտադրությունն աճել է 8,9 տոկոսով՝ 2011թ.-ի օգոստոսի համեմատ, ինչը 0,3 տ.կ.-ով ցածր է հուլիսի ցուցանիշից: Երկրի արդյունաբերական արտադրության աճի տեմպերն օգոստոսին ամենացածրն են գտնվել՝ 2009թ.-ի մայիսի համեմատ: Վերլուծաբանները 9 տոկոս մակարդակում էին ակնկալում ցուցանիշը:
Ներդրողները նույնպես ուշադրություն են դարձրել ՉԺՀ արտաքին առևտրային գործունեության երկիմաստ տվյալների վրա:
Երկրի առևտրային հաշվեկշռի պրոֆիցիտն օգոստոսին ավելացել է՝ հուլիսի 25,15 մլրդ դոլարից հասնելով 26,66 մլրդ ոլարի, այն ժամանակ, երբ փորձագետները ցուցանիշը 19,5 մլրդ դոլար մակարդակում էին ակնկալում: Սակայն արտահանման ծավալի աճը կանխատեսումներից վատ է գտնվել, ցուցանիշը 1 տոկոսից աճել է մինչև 2,7 տոկոսը՝ 2,9 տոկոս կանխատեսման դեպքում: ՉԺՀ ներմուծման ծավալն օգոստոսին կրճատվել է 2,6 տոկոսով, չնայած վերլուծաբանները 3,5 տոկոս ցուցանիշի աճ էին ակնկալում:
Միաժամանկ շուկային հիասթափեցնող վիճակագրությունն ամրապնդել է առուվաճառքի մասնակիցների հույսերը՝ կառավարության կողմից ազգային տնտեսության աջակցման միջոցների ընդունման հիման վրա՝ այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Եվրոպական Կենտրոնական բանկը հնչեցրել է եվրագոտու երկրների պետական պարտատոմսերի գնման ծրագիրը:
«Ներկա պահին շուկայում պահպանվում է լավատեսությունը եվրագոտուց ստացված նորությունների հիման վրա, չնայած դրական տրամադրությունը խավարեցնում է այն անհանգստությունը, թե ինչին կարող է հանգեցնել Չինաստանի տնտեսական զարգացման դանդաղումը»,- Manaar Energy Consulting and Project Management կոնսալտիգնի բաժնի ղեկավար Ռոբին Միլսի (Robin Mills) խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը: -0-