Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Նարիշկին. Պետդումայի աշխատանքային խումբը զեկույց է պատրաստում Ռուսաստանի շուկաներում տիրող իրավիճակի մասին

25.03.2015, 13:47
ՌԴ Պետդումայի ֆինանսական և արժութային շուկաների վերլուծությամբ զբաղվող միջխմբակցային աշխատանքային խումբը համապատասխան զեկույց է պատրաստում, տեղեկացրել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։
Նարիշկին. Պետդումայի աշխատանքային խումբը զեկույց է պատրաստում Ռուսաստանի շուկաներում տիրող իրավիճակի մասին
ԵՐԵՎԱ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ Պետդումայի ֆինանսական և արժութային շուկաների վերլուծությամբ զբաղվող միջխմբակցային աշխատանքային խումբը համապատասխան զեկույց է պատրաստում, տեղեկացրել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։

Դեկտեմբերի կեսին ռուբլու գինը նվազեց` հասնելով դոլարի դիմաց ռեկորդային 80 ռուբլու և եվրոյի դիմաց` 100 ռուբլու։ Դրանից մեկ շաբաթ անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դաշնային ժողովի պալատների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Նարիշկինը հայտարարեց, որ Պետդուման որոշել է ստեղծել ֆինանսական շուկաների իրավիճակի վերահսկողության միջխմբակցային խումբ, խորհրդարանը նման վերահսկողություն կատարելու համար անհրաժեշտ գործիքներ չունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ստեղծվել է ֆինանսական և արժութային շուկաներում տիրող իրավիճակի վերլուծության միջխմբակցային աշխատանքային խումբ։ Գործընկերներն աշխատում են, զեկույց են պատրաստում, որը մենք կքննարկենք», – ասել է Նարիշկինը Պետդումայի լիագումար նիստի ժամանակ։

ԱՄՆ–ն և ԵՄ երկրները 2014 թ.–ին ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ մտցրեցին  Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, որոնք նավթի համաշխարհային գների անկման հետ միասին հանգեցրին ռուսական տնտեսության ճգնաժամի, ինչը ստիպեց իշխանություններին 2015 թ.–ին ավելի քան 10 տոկոսով նվազեցնել դաշնային բյուջեի ծախսերը։–0–