Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+10

«Նաիրիտ» քիմիական հսկայի խնդիրն անհրաժեշտ է քննարկել Հայաստանի և ՌԴ նախարարների մակարդակով. Ռիժկով

29.11.2012, 17:20
«Նաիրիտ» հայկական քիմիական գործարանի խնդիրն արժանի է բարձր մակարդակով քննարկման, կարծում է  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:
«Նաիրիտ» քիմիական հսկայի խնդիրն անհրաժեշտ է քննարկել Հայաստանի և ՌԴ նախարարների մակարդակով. Ռիժկով
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» հայկական քիմիական գործարանի խնդիրն արժանի է բարձր մակարդակով քննարկման, կարծում է  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:

«Կարծում եմ, որ նախագահները կքննարկեն այդ հարցերը: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դրանք արժանի են քննարկման բարձր մակարդակով»,- ասաց նա հինգշաբթի հանձնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ նրա` չնայած, որ քիմիական գործարանը ներկայում լավագույն ժամանակները չի ապրում, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դրա ներուժի գործարկման համար:

«Իհարկե, նման գործարանը պետք չէ կորցնել: «Նաիրիտն» իր ժամանակին տարբեր մատակարարումների կապեր ուներ 700 գործարանների հետ: Անշուշտ, գործարանի փակումը մեծապես անդրադարձել է քիմիական արդյունաբերության զարգացման վրա»,- նշեց Ռիժկովը:
 
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր: 1989 թվականին ԳԱՄ-ը փակվեց բնապահպանական նկատառումներով: Ձեռնարկության աշխատանքը մասամբ վերականգնվեց 1992-1993 թվականներին:

2001 թվականին «Նաիրիտ» ԳԱՄ-ից առանձնացվեցին արտադրական հզորություններ, որոնք անհրաժեշտ էին քլորոպրենային կաուչուկի արտադրման համար: Դրանց հիմքի վրա ստեղծվեց պարտքերից ազատ ձեռնարկություն: 2006 թվականին «Նաիրի» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Rainoville Property Limited բրիտանական կոնսորցիումին 40 մլն դոլարով, բաժնետոմսերի 10 տոկոս պատկանում է Հայաստանի կառավարությանը:

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Նաիրիտ» հայկական գործարանի արդիականացման և միջազգային չափանիշների համապատասխանեցման համար կպահանջվի շուրջ 400-500 մլն դոլարի ներդրումներ: -0-