Լեռնահանքային ընկերությունները մինչև Հայաստանում աշխատելը պետք է տեղի բնակչության հետ քննարկեն նախատեսված գործունեության հեռանկարները. էներգետիկայի նախարար
25.03.2014,
19:51
Յուրաքանչյուր լեռնահանքային ընկերություն Հայաստանում աշխատանք ծավալելուց առաջ հանքերի հարակից շրջանների բնակչությանը պետք է տրամադրի իր գործունեության հեռանկարներն ու բնակչության վրա դրա ազդեցությունը, երեքշաբթի ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Յուրաքանչյուր լեռնահանքային ընկերություն Հայաստանում աշխատանք ծավալելուց առաջ հանքերի հարակից շրջանների բնակչությանը պետք է տրամադրի իր գործունեության հեռանկարներն ու բնակչության վրա դրա ազդեցությունը, երեքշաբթի ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
«Ցանկացած նախագիծ պետք է ներկայացվի դրա գործունեության գոտում գտնվող բնակավայրերի բնակիչներին, ցույց տրվի դրա բնապահպանական և սոցիալական ազդեցությունը», – ասել է Մովսիսյանը Երևանում «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովի ընթացքում։
Նախարարի խոսքերով` հանքի փակման դեպքում ևս ընկերությունը պետք է դրանից երկու տարի առաջ ներկայացնի հանքավայրի փակման, հողային պաշարների վերականգնման, պոչամբարների կառավարման պլանը և գնահատի աշխատանքային ռեզերվների վրա հանքի փակման ազդեցությունը։
Մովսիսյանի խոսքերով` պետությունը պետք է օգտագործված տարածքների վերականգնման մոնիտորինգ անցկացնի ընկերությունների ռեկուլտիվացիոն վճարների հաշվին, որոնք իրականացվել են հանքի շահագործման ժամանակ։
Մովսիսյանը հիշեցրել է նաև, որ Էներգետիկայի նախարարությունը վերջին տարիներին կատարելագործել է իրավական դաշտն ու նպաստել ներդրողների համար բարենպաստ մթնոլորտի զարգացմանը, մշակել է «Ընդերքի մասին» օրենսգիրքը (http://arka.am/ru/news/politics/29383/), որով կարգավորվում է ընդերքի օգտագործման գործընթացը, մասնավորապես թույլտվություն ստանալու համար նախատեսվում է «մեկ պատուհանի» սկզբունքը, միաժամանակ նախատեսվում է արգելել առանձին հատվածների օգտագործումը` ելնելով ազգային անվտանգության ապահովման նկատառումներից։
Մովսիսյանի խոսքերով` Հայաստանում կա կոշտ օգտակար հանածոների ավելի քան 850 հանքավայր` հաստատված պաշարներով, որոնց թվում 37–ը մետաղական են, որոնցից 400–ը շահագործվում է 474 ընկերությունների կողմից։
ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում 2013 թ.–ին լեռնահանքային արդյունաբերության արտադրությունը կազմել է 196,6 մլրդ դրամ` տարվա ընթացքում ավելանալով 8 տոկոսով։ Միաժամանակ մետաղական հանքերի արդյունահանումը կազմել է 191,3 մլրդ, իսկ լեռնահանքային արդյունաբերության այլ ոլորտներինը` 5,3 մլրդ դրամ։–0–